Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները չեն ընդհատվել և շարունակվել են, այդ թվում՝ նախագահական վարչակազմերի և օգնականների միջոցով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Կրեմլը ակնկալում է, որ Պուտինի և Ալիևի հանդիպումից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդրահարույց հարցերը կլուծվեն «որոշակի արագությամբ»։