Աբովյանում հնչած կրակոցների գործով 1 անձ ձերբակալվել է

Աբովյանում հնչած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։

Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ այս գիշեր վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել Աբովյան քաղաքում, կա 3 վիրավոր։

Լրահոս