Արամուսում ամուսիններին սպանելուց հետո տղամարդը կյանքից զրկել է ևս 2 հոգու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանության մեջ կասկածվողը սպանությունից հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:

Դա տեղի է ունեցել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Ըստ Shamshyan.com–ի՝ սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, որոնք նրա հարևաններն էին, այնուհետև իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, սպանել, ապա դիմել փախուստի:

Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Լրահոս