Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 18-ամյա Նորայր Գյուլնազարյանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին՝ Արագածոտնի մարզում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին բախվելու հետևանքով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար էր տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված էր եղել տուֆ քարով, կողաշրջվել էր և քարերի մի մասը թափվել էին:

Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել էին, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը:

Փրկարարներից ավելի քանի 3 ժամ պահանջվեց, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին դուրս բերեցին ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր ավտոմեքենայի տակից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս