Երբ բովանդակությունը վերջանում է, սկսվում են թիկնապահները․ Georgx-ի “աստղային” սինդրոմը

TikTok-ի երիտասարդ բլոգեր Georgx-ը վերջին շրջանում դարձել է համացանցային քննարկումների գլխավոր թեման։ Նրա նոր տեսանյութերը, որտեղ նա շրջում է անձնական թիկնապահների ուղեկցությամբ, շատերի մոտ առաջացրել են ոչ թե հիացմունք, այլ հեգնական վերաբերմունք։

Օգտատերերի մեծ մասը համոզված է՝ սա ոչ թե իրական անվտանգության պահանջ է, այլ պարզ ցուցադրական քայլ, որով բլոգերը փորձում է կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում։ Թիկնապահներով քայլելը շատերի աչքին ընկնում է որպես արհեստական փաթեթավորում՝ բովանդակության պակասը քողարկելու փորձ։

Սոցիալական հարթակներում մեկնաբանությունները բավական կտրուկ են․
«Երբ չես իմանում էլ ինչ անես, որ դիտումներ հավաքես, սկսում ես թիկնապահներով զբոսնել», – գրում է օգտատերերից մեկը։
«Այս ամենը դարձել է ծիծաղելի շոու», – նշում է մյուսը։

Չնայած քննադատությանը՝ Georgx-ի դիտումները շարունակաբար աճում են, ինչը վկայում է՝ սկանդալը շարունակում է մնալ ամենաարդյունավետ միջոցը հանրային ուշադրություն ապահովելու համար։

Հասարակության մի մասը համոզված է, որ Georgx-ը պարզապես կորցրել է իրականության զգացումը՝ անցնելով բովանդակությունից դեպի անիմաստ փառասիրական շոու։
Մյուսները կարծում են, որ սա հերթական բեմադրված ատրակցիոնն է, որտեղ թիկնապահներն ընդամենը դեկորացիա են՝ հերթական տեսանյութի համար։

Մի բան, սակայն, հստակ է․ Georgx-ը կրկին խոսքի առիթ է տվել, բայց այս անգամ՝ ոչ թե ստեղծագործական նորությամբ, այլ մեկնաբանությունների և ծաղրանքի ալիքով, որը թերևս ավելի բարձր է հնչում, քան նրա իրական բովանդակությունը։

Աղբյուր՝ Lratvutyun.am

Լրահոս