Թվայնացվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները․ նախագործակվել է mcs-citizenship.am-ը (տեսանյութ)

Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։

2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։

Դիմումատուները հնարավորություն կունենան․

-առցանց գրանցվել հարթակում,
-ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ,
-ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։

 

Լրահոս