TRIPP-ի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման տարբերակները, և ծրագիրն ամբողջությամբ գտնվում է քննարկման փուլում։
Ծրագրի հետ կապված՝ որպես այդպիսին, կոնկրետ նորություն չեմ կարող հայտնել, քանի դեռ քննարկման փուլում է: Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող, որպես այդպիսին, չունենք:
Այս մասին Ազգային ժողովում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյո՞ք 2026 թվականի պետական բյուջեում նախատեսված են գումարներ Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման համար:




