ԱՄՆ-ն հայտարարել է Թրամփի օրոք ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի արտաքսման մասին

ԱՄՆ իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի՝ 2025 թ. հունվարին Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Breitbart News լրատվական հարթակի հետ հարցազրույցում ասել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելլան։

«2025 թ. հունվարի 20-ից ի վեր Ներքին անվտանգության նախարարությունը Միացյալ Նահանգներից արտաքսել է ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի։ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) քննարկում է արտաքսումների թիվն ավելացնելու բոլոր հնարավոր միջոցները», — ասել է նա։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մինչև իր իշխանության գալն անօրինական ճանապարհով երկիր է մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նաև բազմիցս արտահայտվել է ներգաղթային քաղաքականության խստացման օգտին և խոստացել է իրականացնել անօրինական ներգաղթյալների արտաքսման՝ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ գործողությունը:

Լրահոս