Հունիսի 11-12-ը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հրավերով Հայաստանում կգտնվի նշանավոր ամերիկահայ պրոֆեսոր, բարերար, մանկաբարձ-գինեկոլոգ Պետրոս Քոջյանը։
Ավելի քան 40 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում պրոֆեսոր Քոջյանը իր գիտելիքներն ու հարուստ փորձը ծառայեցրել է կանանց առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը՝ արժանանալով միջազգային մասնագիտական հանրության բարձր գնահատականին։
Այս տարվա այցի շրջանակում պրոֆեսոր Քոջյանը Երևանում և Գյումրիում կանցկացնի բարեգործական խորհրդատվություններ՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ կանանց ստանալ բարձրակարգ մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն։
Նախնական գրանցումը պարտադիր է։
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար՝
📞 011 560 560 (tel:011%20560%20560)
📞 098 415 715 (tel:098%20415%20715)


