Թող ձեր գործունեությունը նպաստի երկրի զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և հանրային վստահության բարձրացմանը. Էդգար Փարվանյան

Ապարանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Էդգար Փարվանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային ժողով անցած կուսակցության պատգամավորներին։

«Շնորհավորում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին Ազգային ժողով անցնելու կապակցությամբ։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք, պատասխանատվություն և սկզբունքայնություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։

Թող ձեր գործունեությունը նպաստի երկրի զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և հանրային վստահության բարձրացմանը», — նշել է Էդգար Փարվանյանը։

Լրահոս