Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը: Այս մասին ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

«Քվեատուփում առկա էր 91 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել զրոն: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբեն Ռուբինյան. կողմ՝ 63, դեմ՝ 28»,-նշել է նա:

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և իր օգտին քվեարկելու համար:

«Սա ինձ համար մեծագույն պատիվ է և ես հիմա ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ և ես կանեմ ամեն ինչ՝ ձեզ չհիասթափեցնելու համար:

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, այն փասը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»,-նշել է նա:

Լրահոս