Կրասնոդարում մանկապարտեզի վրա ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով երկու երեխա է զnhվել

Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա, ինչի հետևանքով 2 երեխա զոհվել է, ևս 12-ը՝ տուժել։ Հիվանդանոցներում են գտնվում նաև երկու մեծահասակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս գիշեր Կրասնոդարի երկրամասը հետ է մղում թշնամական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը։ Թիրախ են դարձել հերթական անգամ քաղաքացիական օբյեկտները, խաղաղ բնակիչները, մեր երեխաները։ Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի վրա։

Ցավոք, երկու երեխա զոհվել է։ Խորին ցավակցություններ եմ հայտնում հարազատներին։ Եվս յոթ երեխա տուժել է, նրանց այժմ ցուցաբերվում է անհրաժեշտ ամբողջ օգնությունը։ Քաղաքի հիվանդանոցներում են գտնվում նաև ևս երկու մեծահասակ։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում յուրաքանչյուրին», — գրել է նա «Макс»-ի իր ալիքում։

Լրահոս