ՑԱԽԱԼ-ը նոր հարվածել է Գազայի հատվածի հարավում գտնվող Հան Յունիս քաղաքի շրջանում, որի նպատակն էր ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» հատուկ ջոկատի դասակի հրամանատարին, ով մասնակցել էր 2023 թվականի հոկտեմբերին իսրայելական տարածքի վրա հարձակմանը։ Այս մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ՑԱԽԱԼ-ը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Նուխբայի» դասակի հրամանատարին Գազայի հատվածի հարավում՝ Հան Յունիսի շրջանում», — ասվում է հայտարարությունում։
Մամուլի ծառայության տվյալներով՝ չեզոքացված անձը «մասնակցել է իսրայելական տարածքի վրա հարձակմանը հոկտեմբերի 7-ի կոտորածի ժամանակ», իսկ «պատերազմի ողջ ընթացքում հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում գործող ՑԱԽԱԼ-ի զորքերի վրա»։

