Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային սպառազինության ձեռքբերման համար 6,1 միլիարդ եվրոյի հատկացմանը, այդ թվում՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, զինամթերք և ռադարներ, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր մենք հավանություն ենք տվել 6,1 միլիարդ եվրոյի հատկացմանը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների համար, որոնց Ուկրաինան խիստ կարիքն ունի», — ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

