Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։

Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առհասարակ, ՔՊ-ն մասնակցում է բոլոր 19 համայնքներում ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին։

Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։

Այս ընտրություններում ուշադրությունը Գորիսի ուղղությամբ է, որտեղ պայքարում են «Ապրելու քվե» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը և «Համերաշխություն» դաշինքը (ՔՊ + «Գործարար» կուսակցություն), որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում թեկնածու է (Արսեն Գևորգյան) առաջադրել միայն Ստեփանավան համայնքում, որը, սակայն, հիմա կալանավորված է։

Մյուս համայնքներում տարբեր ուժեր են առաջադրվել, այդ թվում՝ «Ապրելու երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայաստանի շնորհապետական կուսակցություն», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և այլն։

Լրահոս

Տեսանյութեր