Հնդկաստանի արևելքում գտնվող Ասամ նահանգում ռելսերից դուրս են եկել Սայրանգ-Կալկաթա ուղևորատար գնացքի շարժիչն ու վեց վագոնը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով տեղական վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զոհերի մասին տվյալներ դեռևս չկան:
«Տեղեկություններ են ստացվել ուղևորների շրջանում տուժածների մասին, սակայն նրանց հստակ թիվը, ինչպես նաև գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը դեռևս պարզված չեն», — ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայր է ուղարկվել հատուկ գնացք՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու և երկաթուղային ուղիները մաքրելու համար:


































