ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր

ԱՄՆ Լեյքվուդ քաղաքում ավտոբուսի ուղևորի հետ փոխհրաձգության հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս չորս մարդ ստացել է վիրավորում․ կասկածյալը տեղում գնդակահարվել է։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լեյքվուդի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Ռոմերոյի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել ավտոբուսում կասկածելի ուղևորի մասին ահազանգով, որից հետո վերջինս կրակ է բացել։

Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ մահացու վիրավորելով կասկածյալին։ Արդյունքում նրանցից չորսը, ինչպես նաև մեկ անցորդ ստացել են վիրավորումներ և տեղափոխվել հիվանդանոց։ Սպաներից մեկը մահացել է հիվանդանոցում։

Քաղաքի ոստիկանությունը X-ում հայտարարել է, որ հետաքննությունը շարունակվում է, և բնակիչներին կոչ է արել խուսափել այն շրջանից, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։

Լրահոս