Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն անվտանգության երաշխիքները, դրանք պետք է փոխադարձ լինեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երեքշաբթի օրը Պեսկովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ը կժամանի Աբու Դաբի և կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմից գլխավոր բանակցողը կլինի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։«Քննարկվելու են անվտանգության հարցեր, անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցեր։ Դրանք կարող են լինել միայն փոխադարձ», — «Վեստի» լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ Պեսկովը չի բացահայտել առաջիկա քննարկման մանրամասները՝ նշելով, որ կոնկրետ հարցերը պետք է քննարկվեն փակ ձևաչափով։


































