Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված փոխհրաձգություն է տեղի ունեցել, ԱՊԱ-ին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության Մամուլի կենտրոնից:
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի տեղամասում մի խումբ անձինք փորձել են ապօրինի հատել սահմանը Իրանի կողմից։
Սահմանապահները պահանջել են կանգ առնել և նախազգուշական կրակոցներ են արձակել։ Խախտողներից մեկը պատասխան կրակ է բացել, ինչից հետո վնասազերծվել է։
Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին։ Հարուցվել է քրեական գործ, քննությունն իրականացնում են Պետական սահմանապահ ծառայությունը և Ռազմական դատախազությունը։


































