1inlurer.am լրատվական կայքի խմբագրությունը հարկ է համարում պաշտոնապես տեղեկացնել, որ Արման Սարգսյանը հանդիսանում է 1inlurer.am լրատվական կայքի հիմնադիրը։
Արման Սարգսյանը կայքի հիմնադիրն է և պատասխանատու է լրատվական հարթակի գործունեության ու զարգացման համար։
Մեր լրատվամիջոցը կարևորում է մասնագիտական պատասխանատվությունը, ճշգրիտ տեղեկատվության տարածումն ու լրագրողական էթիկայի պահպանումը։
Միաժամանակ կոչ ենք անում հրապարակային տեղեկություններ տարածելիս առաջնորդվել ստուգված փաստերով, հստակ ներկայացնել անձանց մասնագիտական կարգավիճակը և խուսափել թյուրիմացությունների առաջացումից։
1inlurer.am-ը շարունակելու է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով անկախ լրատվության, օբյեկտիվության և պատասխանատու լրագրության սկզբունքներին։
1inlurer.am լրատվական կայքի խմբագրություն


































