Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչում Ղրիմի և Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մյուս տարածքների՝ Ռուսաստանին պատկանելը։ Այս մասին նա ասել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։
Նա նշել է, որ խաղաղ բանակցությունների օրակարգում կարող են ներառվել էներգետիկ հրադադարը, ծովում ռազմական գործողությունների դադարեցումը և գերիների փոխանակումը։
Հնարավոր գագաթնաժողովի գլխավոր նպատակը, ըստ Զելենսկու, պետք է լինի ամբողջական և անվերապահ հրադադարի հասնելը, միջազգային վերահսկողության մեխանիզմի ստեղծումն ու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր նաև Թուրքիայի տարածքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։


































