«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ

Քանի օր է՝ համացանցը ողողված է տեղեկություններով, որ բլոգեր Գեորգիքսն ընկերոջ հետ կասկածվում է «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում անելու մեջ: Ըստ լուրերի` պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը: Ըստ օպերատիվ տեղեկությունների, երկու քաղաքացի տարբեր օրերի Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենից փորձել են շորթում անել։ Ոստիկանները պարզել են, որ նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը եւ ներկայացել, որ ինքը լրագրող է, ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել ակումբի գործունեությունը։ Դա եղել է փետրվարին, իսկ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանը, որը հանրությանը հայտնի է բլոգեր Գեորգիքս անունով, եւ ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո Գեորգիքսը սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։

Գեորգի Թարջումանյանը` Գեորգիքսը մեզ ասաց, որ համացանցում տարածված տեղեկությունը հերյուրանք է` ինքը որեւէ մեկից գումար չի պահանջել, պարզապես բարձրաձայնել է «Դիվա» գիշերային ակումբի հաճախորդների դժգոհությունները. «Ապատեղեկատվություն է, լրիվ կեղծիք: Ես ոչ մեկից գումար չեմ ուզել եւ չեմ վերցրել: Նրանք ինձ եւ Արմանին անհիմն մեղադրում են, մենք ոչ մի նման թեմայի մեջ չկանք: Ասում են` քննչականը հաստատել է, որ մենք իբր շորթում ենք կատարել, բայց ինչպե՞ս կարող է քննչականը կիրակի օրով հաստատել դա: Լրատվամիջոցի անուն են սխալ նշել, թե իբր այդ լրատվամիջոցից են ներկայացել: Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ: Էդ ակումբի մասին ինչ ասես, որ չեն ասել, դեռ Վարդան Ղուկասյանի` Դոգի ժամանակներից էդ ակումբին անդրադարձ է եղել: Ակումբի սեփականատերը՝ ոմն Վարո, քրեական հետապնդման մեջ է եւ փախած է Հայաստանից: Ինձնից վառված են էս մարդիկ: Որոշ ժամանակ առաջ Դոգը փակել էր տվել էդ ակումբը, հիմա էլ մենք ենք տարբեր բողոքներ ստանում մեր սիրելի հայրենակիցների կողմից եւ դրանց պարբերաբար արձագանքում ենք: Բոլորն էլ տեսնում են, թե մենք ինչպիսի գործունեություն ենք ծավալում, էնպես չէ, որ մենք մենակ քաղաքականությունից ենք խոսում: Մենք պարբերաբար խոսում ենք ակումբում տիրող իրավիճակի մասին, որպեսզի մեր իրավապահները զբաղվեն էդ հարցերով, սակայն նրանք ոնց որ թե ավանակի ականջում քնած լինեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://www.hraparak.am/am/post/0e7e25748a4154efc0f1ff0677588375

 

Լրահոս