Պատերազմն Ուկրաինայում առաջիկա ամիսներին կավարտվի: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պատերազմն Ուկրաինայում առաջիկա ամիսներին կավարտվի: Սա իմ անձնական կարծիքն է: Վերջ․ ուժեր չկան, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են»,- ասել է նա Եվրասիական անվտանգության IV Մինսկի միջազգային համաժողովում:


































