Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ և ձգտում է համագործակցության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նախագահը հույս է հայտնել, որ եվրոպական երկրները չեն ձգտի բախման Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանը ձգտում է համագործակցության այլ երկրների հետ։ Մենք պատրաստ ենք դրան, մենք ձգտում ենք դրան, և մենք շնորհակալություն ենք հայտնում աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել այս հիմքի վրա»,-նշել է նա։

































