ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, իսկ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար պատրաստվում ենք դիմել 2027-28 թվականներին. Նիկոլ Փաշինյան

Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք. ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը:

«Սկսել ենք նախապատրաստություն, ինչպես ժողովրդին ենք խոստացել, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա: Պրոցեսը տանում է նրան, որ 2027-28թթ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար»,- ասել է նա:
Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց՝ ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը: 

Լրահոս