ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար։
Դրանում ընդգրկված երեք երկրների ներկայացուցիչները կզբաղվեն տրանսպորտային և էներգետիկ նախագծի դետալների մշակմամբ։ Դրա համար կձևավորվեն նաև երկու պրոֆիլային ենթախմբեր՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։ Դրանց աշխատանքը նպատակ ունի լուծումներ գտնել բարդ տեխնիկական խնդիրներին և անցում ապահովել ծրագրի իրականացման հաջորդ փուլերին, այդ թվում՝ TRIPP-ի կապակցմանը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ, այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
Մեկնարկը տվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Խանրահանը, Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը: Մասնակիցները հաստատել են երթուղին հնարավորինս շուտ իրականացնելու մտադրությունը։
Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների հնարավորինս արագ գործարկման իրենց հանձնառությունը։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել 2027 թվականի սկզբին։


































