ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին

Անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ շահերին ծառայող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև նավերին։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը։ Հարվածների արդյունքում Խարկովում խոցվել են.

​«Էպիցենտր» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպված էր երկակի նշանակության արտադրանքի պահեստավորում՝ նախատեսված Ուկրաինայի ԶՈւ-ի համար,

​բաշխիչ կենտրոնը, որն ապահովում է Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական և երկակի նշանակության բեռների պահեստավորումն ու բաշխումը,

​«Վասիշչևո» լոգիստիկ տերմինալը, որն Ուկրաինայի ԶՈւ-ն օգտագործում էր ռազմական գույքի և երկակի նշանակության արտադրանքի պահպանման նպատակով:

Բացի այդ, ծովային անցման ժամանակ խոցվել է «չորաբեռնատար» տիպի նավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ ապահովման համար նախատեսված բեռներ:

Լրահոս

Տեսանյութեր