Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղիների կառավարման հարցը։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք։ Նախագիծն էական նշանակություն ունի։ Հետևաբար, մենք որևէ այլ այլընտրանք չունենք, քան քննարկելն ու այս հարցով զբաղվելը»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ կան երկրներ, որոնք որոշակի հետաքրքրություն են ցուցաբերում այս ուղղությամբ։ Այդուհանդերձ, բանակցությունները շարունակվում են, իսկ վերջնական որոշում դեռևս չկա։


