|
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը: Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից, ուստի այսօր ընտրությունների գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ»: Քոչարյանն իր ուղերձում հայտարարել է՝ երաշխավորում է, որ իր ընտրվելու պարագայում պատերազմ չի լինելու։ |


