Իրանը ԱՄՆ-ից պահանջում է գործարքից հետո ապաuառեցնել իր արտասահմանյան ակտիվների 50 տոկոսը

Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր բոլոր սառեցված արտասահմանյան ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվս մեկ հարց, որը բխում է մեր շահերից և լուծում է պահանջում, իրանական միջոցների ապասառեցումն է։ Թե այդ միջոցների որ մասը պետք է փոխանցվի սկզբում, և որ մասը՝ որոշակի ժամանակահատվածից հետո, քննարկման առարկա է։ Սակայն Իրանի նվազագույն պահանջն այն է, որ այդ միջոցների 50%-ը փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո փոխանցվի Իրանին», — «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։

Ղարիբաբադին ընդգծել է, որ խոսքը արևմտյան երկրների կամ ԱՄՆ-ի միջոցների մասին չէ, որոնց վերաբերյալ Իրանը ստիպված լիներ բանակցություններ վարել և որևէ օգնություն կամ ֆինանսավորում խնդրել։

«Դա Իրանի փողն է, որն ԱՄՆ-ն ապօրինաբար սառեցրել է՝ թույլ չտալով այլ երկրներին փոխանցել դրանք կամ տրամադրել Իրանի Իսլամական Հանրապետության տնօրինմանը», — հավելել է ԱԳ փոխնախարարը։

Լրահոս