Մեկ ամիս առաջ ենք որոշել, որ այսօր հանրահավաք ենք անելու, ես այսքան մարդուն ուր թողնեմ գնամ, այս մասին հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով այն մասին, որ չի մասնակցելու այսօր կայանալիք նախընտրական մեծ բանավեճին։
«Ինքը Նիկոլ Փաշինյանին է աջակցում, էդքանը թող հանրությունը իմանա, 30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունների մասին։
«Մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջաններով, որ տեսնի՝ ժողովրդի ուզածն ի՞նչ է, ի՞նչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրներին և խոստացել ենք դրա լուծումները գտնել։ Այս 8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով՝ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։
Սենց ընտրություն պատմության մեջ չի եղել՝ վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն վախեցնեն, չի եղել։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է։ Այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել է, որ վիճակը բարդացել է»։


