Լենինգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում

ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից։

«Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Օբյեկտում իրականացվել է նախապես տարհանում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», — ասված է հաղորդագրության մեջ։

Ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերաուղղորդվել են այլ օբյեկտներ, նշել են RWB-ում։»

Լրահոս