Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար․ Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Մաղթում եմ նախարար Միրզոյանին ամենայն հաջողություն իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։

Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու, մեր երկկողմ երկխոսությունն խորացնելու և մեր լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն առաջ մղելու համար»,- գրել է Սիբիհան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Լրահոս